Նյու Յորքի Կենտրոնական այգում մեծ համերգով կնշվի կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը
copy image url

Նյու Յորքի Կենտրոնական այգում մեծ համերգով կնշվի կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը

Ավելին 3 տարի առաջ - 19:24 07-06-2021

Նյու Յորքի քաղաքային իշխանությունները մտադիր են օգոստոսի 21-ին 60,000 մարդու հրավիրել Կենտրոնական այգում կայանալիք համերգին՝ նշելու կորոնավիրուսի համաճարակի դեմ տարած հաղթանակը: Այս մասին հաղորդում է New York Times-ը:

Տոմսերի մեծ մասը կլինի անվճար, չնայած կլինեն նաև VIP տեղեր: Ակնկալվում է, որ միջոցառմանը հատուկ հատվածներ նվիրված կլինեն կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին և պատվաստանյութից հրաժարվողներին, բայց տոմսերի 70%-ը բաժին կընկնի պատվաստվածներին:

Երեք ժամ տևողությամբ միջոցառումը կհեռարձակվի նաև հեռուստատեսությամբ: Դրա աշխատանքային վերնագիրն է «Նյու Յորքի պաշտոնական վերադարձը Կենտրոնական այգի»:

Հրապարակման համաձայն՝ արդեն ընտրվել է պրոդյուսերը՝ 89-ամյա Քլայվ Դեվիսը, ով աշխատել է Ջենիս Ջոպլինի, Բրյուս Սփրինգսթինի և Ուիթնի Հյուսթոնի հետ: Նշում է, որ քաղաքապետ Բիլ դե Բլազիոն համաձայնության է եկել Դեվիսի հետ համագործակցության մասին:

Քաղաքապետն ասել է, որ համերգը լինելու է մի ամբողջ շաբաթ տևող միջոցառումների մի մասը, որը նվիրված է լինելու կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակին:

«Այս համերգը եզակի հնարավորություն կլինի: Այստեղ կատարողների զարմանալի կազմ կլինի: Այս ամբողջ շաբաթը աննման կլինի Նյու Յորքի համար», - գրել է քաղաքապետն իր հրապարակման մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելի իշխանությունները որոշում են կայացրել հունիսի 9-ից չեղարկել փողոցում դիմակների պարտադիր կրումը, բայց որոշ սահմանափակումներով: