Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի չեմպիոն
copy image url

Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ 11 ժամ առաջ - 21:17 25-04-2025
Հայ սամբիստները հերթական մեդալներն են նվաճել Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

Երիտասարդների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ Նրան պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մխիթար Հայարպետյանը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ 64 կգ քաշային Արշակ Բեկչյանը և 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանը դարձել են արծաթե մեդալակիրներ։

79 կգ քաշային Սամվել Ղազարյանը, 98 կգ Էրիկ Սաղաթելյանը և +98 կգ Արսեն Հայրապետյանն էլ դարձել են բրոնզե մեդալակիրներ։