Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված Toyota Camry-ի վրա․ shamshyan.com
copy image url

Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված Toyota Camry-ի վրա․ shamshyan.com

Ներքին 4 ժամ առաջ - 21:11 25-04-2025
Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Պետրոսյան փողոցի 10 շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,տեղում պարզվել է, որ հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Գ․-ին պատկանող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր մասնատել են ծառը և հեռացրել ավտոմեքենայի վրայից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված