Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված մեքենաներիի վրա. shamshyan.com
copy image url

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված մեքենաներիի վրա. shamshyan.com

Ներքին 1 շաբաթ առաջ - 15:05 10-04-2025
Այսօր՝ ապրիլի 10-ին, Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառերի կոտրման ու տապալման դեպքեր են տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, ժամը 13:50-ի սահմաններում քամու հետևանքով Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաների վրա:

Բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Ահազանգով ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել հատուկ էլեկտրական սղոցներով ծառը մասնատելու ու այն այնտեղից տեղափոխելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված