Երևանում հաստաբուն ծառն արմատից տապալվել ու ընկել է «BMW X3»-ի ու «Nissan»-ի վրա. shamshyan.com
copy image url

Երևանում հաստաբուն ծառն արմատից տապալվել ու ընկել է «BMW X3»-ի ու «Nissan»-ի վրա. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 16:00 17-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բայրոնի 4 շենքի մոտ հաստաբուն ծառը արմատից պոկվել ու ընկել է ավտոմեքենաների վրա:

Պարեկները սահմանազատել են տարածքը և օպերատիվորեն ժամանած Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կենտրոնի աշխատակիցները ժամանել են և բենզինային սղոցով ծառը հեռացրել են ավտոմեքենաների վրայից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Այս պահին տեսուչը արձանագրում և բացատրություն է վերցնում վնասված «BMW X3»-ի և «Nissan»-ի վարոդներից:

Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Թե ով է արդյոք փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը՝ հայտնի չէ, քաղաքացիներն էլ նշում էին, որ նշված ծառը հեռացնելու համար բազմաթիվ անգամ ահազանգել են Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Կենտոնի թաղապետարան, սակայն ոչ մի օգուտ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված