Գերմանիան Թուրքիային կործանիչներ վաճառելու վերաբերյալ որոշում չի կայացրել
copy image url

Գերմանիան Թուրքիային կործանիչներ վաճառելու վերաբերյալ որոշում չի կայացրել

Արտաքին 7 ժամ առաջ - 21:23 25-04-2025
Գերմանիայի տնտեսության և կլիմայի պաշտպանության նախարարության խոսնակ Թիմ-Նիքլաս Վենցելն անդրադարձել է եվրոպական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչները Թուրքիային վաճառելու վերաբերյալ տարածվող լուրերին:

Նա ընդգծել է, որ Գերմանիայի ժամանակավոր կառավարությունը դեռևս որևէ որոշում չի կայացրել այդ հարցի շուրջ:

«Զենքի և սպառազինության արտահանման հարցերում Գալիք կառավարության կայացնելիք որոշումները նախապես չեն ընդունվելու ժամանակավոր կառավարության կողմից»,- ընդգծել է Վենցելը:

Նշենք, որ թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն, թուրքական կողմը հասել էր բանակցությունների այն փուլ, որտեղ արդեն պետք է որոշվեր վաճառքի գինը:

Աղբյուրը՝ ermenihaber.am:

Ամենից շատ դիտված