Ուկրաինան չի ստորագրել ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ շատ կարևոր համաձայնագրի վերջնական փաստաթղթերը։ Հուսով եմ՝ այն անմիջապես կստորագրվի։
Այս մասին սոցցանցում գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Առնվազն երեք շաբաթ է անցել, ընդգծել է նա։
Թրամփը հավելել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում։ Հաջողությունն առջևում է։