ԱՄՆ-ի Սենատը հանել է Թուրքիային F-16-եր վաճառելու հարցում եղած 2 նախապայմանները
copy image url

ԱՄՆ-ի Սենատը հանել է Թուրքիային F-16-եր վաճառելու հարցում եղած 2 նախապայմանները

Արտաքին 2 տարի առաջ - 15:43 12-10-2022
Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման հարցը շարունակվում է ակտիվորեն քննարկվել ԱՄՆ-ի Կոնգրեսում, փոխանցում է Ermenihaber-ը։

Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից քվեարկությամբ որոշում էր ընդունվել 2 նախապայման ավելացնել Թուրքիային կործանիչների վաճառքի որոշման մեջ:

Կոնգրեսի դեմոկրատ անդամներ Ֆրենք Փալոնի ու Քրիս Փափասի օրակարգ բերած նախագծում առկա նախապայմաններն էին՝

1. Վաճառքը պիտի իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան։

2. Պիտի տրվեն երաշխիքներ առ այն, որ կկանխարգելվի Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքներ իրականացնելը:

Նախատեսվում էր, որ ԱՄՆ Սենատի հավանության դեպքում այդ նախագիծը հավելվածի տեսքով պիտի կցվեր 2023թ. համար ընդունված ԱՄՆ-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»:

Սենատում տեղի ունեցող հավելվածների քննարկման արդյունքում, սակայն, 2023-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքի» տեքստի վերջնական տարբերակից հանվել են Ներկայացուցիչների պալատի կողմից քվեարկությամբ ընդունված նախապայմանների նախագիծը:

Ավելի ուշ պետք է Սենատն ու Ներկայացուցիչների պալատը վերոնշյալ օրենքի համար համատեղ տեքստ մշակեն ու ներկայացնեն նախագահ Բայդենի հաստատմանը:

Ըստ թուրքական աղբյուրի՝ սպասվում է, որ համատեղ տեքստից ևս կհանվեն վերոնշյալ նախապայմանները:

Ամենից շատ դիտված