Քասախցիների և Պռոշյանցիների հետ նախատեսված հանդիպումը հետաձգվել է, այս մասին Оragir.News-ին հայտնեց Քասախի բնակիչներից մեկը։
Նշենք, որ ապրիլի 22-ին քասախցիները վաղ առավոտից կրկին բողոքի ակցիա էին իրականացնում․ նրանք փակել են Աշտարակ տանող մայրուղին։ Պատճառն այն է, որ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը հանվում է, փոխարենն ավելի թանկ արժեքով ավտոբուս է աշխատելու։ 25 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը չհանելու պահանջով քասախցիներին էին միացել նաև պռոշյանցիները։
2 համայնքների ներկայացուցիչները մոտ 2 ժամ փակ պահեցին մայրուղին, չնայած ոստիկանների կողմից հնչեցրած ճանապարհը բացելու պահանջին։ Բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհը
բացեցին, երբ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ ՀՀ ՏԿԵՆ-ում ապրիլի 25-ին հանդիպում տեղի կունենա Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչների հետ։
Քասախի բնակչի խոսքով՝ հետաձգումը պատճառաբանվել է պատկան մարմինների ներկայացուցիչների բացակայության հանգամանքով։ Իրենց ասել են, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին, իսկ ժամը խոստացել են նախօրոք տեղեկացնել։
Հիշեցնենք, որ քասախցիները ապրիլի 10-ին ևս նույն պահանջով փակել էին, Աշտարակ տանող մայրուղին։
Նրանցից ժամանակ էին խնդրել պատասխանի համար, սակայն ավելի վաղ բացասական պատասխան տվել։