ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.
2025 թվականի ապրիլի 25-30-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:
2025 թվականի ապրիլի 25-30-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»: