Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին։
Նրա հետ խոսել ենք ուղեվարձը չվճարող քաղաքացիներին տուգանելու, Հայկ Մարությանի առանց լայվերի պայքարելու, բոյկոտի տապալվելու, Երևանում օդի աղտոտվածության և լայնամասշտաբ ծառահատումների, դրանց մասին չբարձրաձայնելու, կառավարման ճգնաժամը արտահերթ ընտրություններով հաղթահարելու, ավագանու իշխող խմբակցության տրանսպորտի թանկացման կասեցման նախագծի քննարկմանը չմասնակցելու և մի շարք այլ հարցերի շուրջ։
Աբգարյանի խոսքով՝ տրանսպորտի ուղեվարձի փաթեթների ու զեղչերի համակարգը նույնպես նորմալ չի գործում։ «Քաղաքային իշխանությունն իրեն պահում է ոչ թե որպես համայնքային իշխանություն, այլ GYM-ի կամ խանութի աբոնիմենտներ և հավատարմության քարտեր բաժանողի պես»,- ասաց նա։
Ըստ նրա՝ այս իշխանությունները հիվանդություն ունեն ամեն ինչ իրենց կետից սկսելու։
Մանրամասները՝ տեսանյութում։