«Մի քանի օր առաջ մենք, այդ թվում՝ այդ համալսարանի ուսանողները, Մանկավարժական համալսարանից կախել ենք Արցախի դրոշը, սակայն հիմա տեսնում եմ, որ Արցախի դրոշը հանվել է»: Այս մասին մեգաֆոնով հայտարարեց Մալաթիա-Սեբաստիայից սկիզբ առած անհնազանդության երթի երիտասարդ ակտիվիստներից մեկը:
«Մենք հիմա բոլորով զգուշացնում ենք Մանկավարժական համալսարանի ռեկտորատին՝ վերականգնեք, տեղադրեք Արցախի դրոշը, եթե դուք չարեցիք, մենք ենք անելու, եւ դուք եք խայտառակ լինելու Արցախի դրոշը հանելու համար: Դրոշը հանողին ամո՛թ»,-ասաց նա:
Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Ուսանո՛ղ, միացի՛ր»:
Դրանից հետո մի խումբ երիտասարդներ մտան համալսարանի շենք եւ կրկին տեղադրեցին Արցախի դրոշը: