Այսօր մի շարք քաղաքացիներ զարմանքով նկատեցին, որ մինչև ժամը 11:00-ն դեպի Ծիծեռնակաբերդ երթուղին Յանդեքս տաքսով արժեր ընդամենը 1 դրամ։ Առաջին հայացքից սա ընկալվում էր որպես հնարավորություն՝ օրվա կարևորությունը հասարակության համար հասանելի դարձնելու նպատակով։
Oragir.News-ի հետ զրույցում տաքսու վարորդներից մեկը պատմեց, որ նախորդ տարի ևս նման ակցիա է իրականացվել, սակայն, իր խոսքով, «ձրի քշեցինք, բայց մեզ խոստացված գումարը այդպես էլ չմուծեցին»։
Չնայած տեղեկությունը դեռևս պաշտոնապես հաստատված չէ, բայց տաքսիստներից շատերը բողոքեցին, որ իրենց իրավունքները ոտնահարված են ու Յանդեքսը նրանց հաշվին փիառվում է: