Երևանի քաղաքապետին կից ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդը գումարել է հերթական նիստը: Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներն այս անգամ իրենց նախագծերով էին եկել:
Նախագծեր, որոնք հնարավորություն կտան բացահայտել երիտասարդներին վերաբերող խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիներն ու գնահատել կարիքները: Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, թե ինչպես կարելի է քաղաքը երիտասարդների համար դարձնել ավելի հարմարավետ, հետաքրքիր ու աշխույժ։
«Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում։ Կարևոր է, որ նրանք ունենան զբաղվածության, շփման և ստեղծագործելու հնարավորություններ՝ իրենց տեղն այս քաղաքում գտնելու համար»,- նշել է քաղաքապետը։
Խորհրդի անդամները քննարկել են հետագա անելիքները: