Լաչինի հարցով պայմանավորված՝ աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել, այն կղեկավարի Տիգրան Խաչատրյանը․ Փաշինյան
copy image url

Լաչինի հարցով պայմանավորված՝ աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել, այն կղեկավարի Տիգրան Խաչատրյանը․ Փաշինյան

Ներքին 2 տարի առաջ - 12:03 29-12-2022
Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակն օր-օրի սրվում է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված, հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում: Առաջին անհրաժեշտության անհրաժեշտության ապրանքների պակասը գնալով դառնում է ավելի ու ավելի զգալի: Խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում: Հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված իրավիճակում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել, որը կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Նրա խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականցնելն է, անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելը, այդ թվում միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ աշխատանքային խմբում կլինեն նախարարներ, և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված