Ապրիլի 16-ին Շենգավիթի ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ Երևանի բնակիչ 33-ամյա Լևոն Ս.-ին մի քաղաքացի մոտ 600 հազար դրամ պարտք ունի և քանի որ քաղաքացին ի վիճակի չէ օրերի ընթացքում պարտքը մարել, Լևոն Ս.-ն այդ 29-ամյա կնոջը ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ՝ օրական նրանից պահանջելով 45 հազար դրամ, իսկ չվճարելու դեպքում սպառնալիքներ և հայհոյանքներ է ուղղել այդ կնոջը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Շենգավիթի ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ ժամը 22:00-ի սահմաններում Լևոն Ս.-ն այդ կնոջից պահանջել ու ստիպել է, որպեսզի նա գնա Բագրատունյաց փողոց, որը ժողովրդին ավելի շատ հայտնի է «թիթեռնիկների հավաքատեղի» և զբաղվի մարմնավաճառությամբ ու դրա դիմաց իր պարտքը մարի։
Մերժում ստանալուց հետո Լևոն Ս.-ն մի քանի անգամ հարվածել է այդ կնոջը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Շենգավիթի համայնքային ոստիկանները հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, Արին-Բերդի փողոցում հայտնաբերում են Լևոն Ս.-ին և կավատություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում