Ամենայն հայոց բանաստեղծ մեծն Թումանյանն ասում էր՝ «Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք», սակայն Երևանի Ավան վարչական շրջանի Հովհաննես Հովհաննիսյան թաղամասի 26/2 շենքի բազմաբնակարանային շենքի և դրան հարակից շենքերի բնակիչներն ու հարևանությամբ գտնվող «Օկի Դոկի» մանկապարտեզի երեխաները գուցե գերադասեին ապրել Թումանյանի դարաշրջանում, քան հիմա, ու պատճառը մոտ 1 ամիս մանկապարտեզի գլխավոր մուտքի և 9 հարկանի շենքի դիմաց առաջացած գարշահոտությունն ու կեղտից գոյացած «լճակը»:
Այսօր՝ ապրիլի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, նաև մանկապարտեզի սաների մի քանի ծնողներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթը մի կերպ զսպելով ասում էին, որ խնդիրը երկար տարիների պատմություն ունի, բայց պատասխանատուներից և ոչ մեկը ոչինչ չի անում՝ այն վերացնելու համար:
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: