ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ համաշխարհային հումանիտար վիճակը վատթարանում է՝ հատկապես Գազայի հատվածում, Սուդանում և Աֆղանստանում։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Նա կոչ է արել գերտերություններին արագացնել օգնության տրամադրումը և վերանայել իրենց քաղաքականությունը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 400 միլիոն մարդ հրատապ օգնության կարիք ունի։