Տևական ժամանակ է՝ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Կարեն Դեմիրճյան փողոցում տիրում է գարշահոտություն:
2 տարուց ավելի է՝ կեղտաջրերը դուրս են գալիս և ողողում են ողջ փողոցը՝ լցվելով անգամ բնակիչների տներ:
Բնակիչների խոսքով՝ 2 տարի է՝ Արմավիրի մարզպետարանը, Փարաքարի համայնքապեատարանը, «Վեոլիա ջուր»-ը ջայլամի կեցվածք են ընդունել, չեն փորձում կամ չեն էլ ցանկանում այս հակասանիտարական վիճակը վերացնել:
1-2 անգամ խնդիրը փորձել է լուծել Փարաքարի նախկին համայնքապետերից Դավիթ Մինասյանը, բայց խնդիրը պետք է ամբողջությամբ լուծվի:
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: