ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք խստացնում են պատասխանատվությունը բանակի վարկաբեկման և պատժամիջոցների կոչերի համար։ Այս մասին հայտնում է RBC-ն։
Պատժամիջոցների կոչերի դեպքում սահմանվում է մինչև 5 տարվա ազատազրկում, օտարերկրյա կազմակերպություններին աջակցելու դեպքում՝ մինչև 7 տարի, բանակը շահադիտական դրդումներով վարկաբեկելու համար՝ մինչև 7 տարվա ազատազրկում։
Բացի այդ, նոր օրենքով արգելվում է օտարերկրյա գործակալների մասնակցությունը կրթական և տեղեկատվական միջոցառումներին, իսկ նախապատրաստվող դիվերսիայի մասին տեղեկություն չփոխանցելու դեպքում ևս քաղաքացիները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։