Ֆրանսիայում աճուրդի է հանվել «Մոնա Լիզայի» ճշգրիտ կրկնօրինակը
copy image url

Ֆրանսիայում աճուրդի է հանվել «Մոնա Լիզայի» ճշգրիտ կրկնօրինակը

Արտաքին 3 տարի առաջ - 10:35 06-11-2021

Փարիզում աճուրդի է հանվել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ի ճշգրիտ կրկնօրինակը։ Artcurial աճուրդի տան տվյալներով, գործը ստեղծվել է 1600թ.-ին։ Փորձագետները կարծում են, որ հեղինակին հասանելի է եղել բնօրինակը, որովհետև երկու նկարներն անսովոր նման են։

Նկարի մեկնարկային գինը տատանվում է 173-ից 230 հազար դոլարի սահմաններում։ Աճուրդը նշանակված է նոյեմբերի 9-ին։ Reuters-ի փոխանցմամբ, «Մոնա Լիզա»-ի մեկ այլ կրկնօրինակ այս տարվա հունիսին Փարիզի Christie's աճուրդի տանը վաճառվել է 2.9 մլն եվրոյով։

«Մոնա Լիզա»-ն Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի գործերից է, որը նա նկարել է Ֆլորենցիայում, 16-րդ դարի սկզբին։ Բայց հեռանալով Իտալիայից, նկարիչն այն տեղափոխել է Ֆրանսիա։ Վարպետի աշխատանքը նրա մահից հետո հայտնվել է թագավոր Ֆրանցիսկոս I-ի մոտ։ Կտավը պահվել է Ֆոնտենբլո ամրոցում, այնուհետև տեղափոխվել Վերսալյան պալատ։ Իսկ Ֆրանսիական հեղափոխությունից հետո, 18-րդ դարում, «Մոնա Լիզա»-ն տեղափոխվել է Լուվր, ուր գտնվում է մինչ օրս:

Ամենից շատ դիտված