Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում: Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ ավագ շաբաթվա երեկոյան եկեղեցիներում Ճրագալույցի պատարագներ կմատուցվեն:
Քահանա հայրերը Պատարագի ավարտին` նախատոնակի արարողությունից հետո կհնչեցնեն Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը:
Ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը:
Մանրամասները՝ տեսանյութում։