Երևանում «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին, կոտրել երկաթե ճաղավանդակը. shamshyan.com
copy image url

Երևանում «Nissan»-ը բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին, կոտրել երկաթե ճաղավանդակը. shamshyan.com

Ներքին 6 ժամ առաջ - 16:36 19-04-2025
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: