Արևմուտքը շարունակում է աջակցել Աֆղանստանի հակակառավարական ուժերին. Նարիշկին․ TASS
copy image url

Արևմուտքը շարունակում է աջակցել Աֆղանստանի հակակառավարական ուժերին. Նարիշկին․ TASS

Մամուլ Արտաքին 12 ժամ առաջ - 10:29 19-04-2025
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի գրասենյակը TASS-ին տրամադրված հայտարարությունում նշել է, որ արևմտյան հետախուզական ծառայությունները փնտրում են ուղիներ՝ Աֆղանստանի հակակառավարական ուժերին աջակցելու համար՝ նպատակ ունենալով պահպանել անկայուն իրավիճակն այդ երկրում։

Մամուլի գրասենյակը նաև հայտնել է, որ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու՝ մասնակցելու «Աֆղանստան. տարածաշրջանային կապեր, անվտանգություն և զարգացում» խորագրով համաժողովին։

Ըստ Նարիշկինի՝ Արևմուտքը փորձում է Աֆղանստանում պահպանել անկայուն վիճակը՝ իր սեփական աշխարհաքաղաքական շահերն առաջ մղելու համար։

«Հենց արևմտյան երկրներն են շարունակում արգելափակել Աֆղանստանի ֆինանսական ռեսուրսները և պատժամիջոցներ պահել Քաբուլի նկատմամբ, իսկ նրանց հետախուզական կառույցները փնտրում են ուղիներ՝ աջակցելու այդ երկրի հակակառավարական ուժերին»,- ասվում է հայտարարությունում։