Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։
Այսօր ուսումնասիրել ենք Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Աբովյանի՝ 2023 թվականի հայտարարագրերը։
Որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան և 2 ավտոտնակ՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքում, որոնք ձեռք է բերել 2004 թվականի օգոստոսի 12-ին և 2016 թվականի հունվարի 21-ին։
Բացի այդ, նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ նորակառույց մի շինություն՝ Երևանում, որը դեռևս իրավունքների պետական գրանցում չի ստացել։ Այս շինությունը ձեռք է բերել 2023 թվականի նոյեմբերի 16-ին։
Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2009 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը նվիրատվություն է ստացել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին։ Վերջինս «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ում ունեցել է փոխառությունը՝ 0 տոկոս տոկոսադրույքով, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 9000 դոլար։
Արամ Ղազարյանի բանկային հաշիվներին 2 հաշիվներին եղել է ընդհանուր 4 մլն 84․382,1 դրամ։ Նրա կանխիկ միջոցները կազմել են 4 մլն դրամ և 277 հազար ռուբլի։ Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 3 մլն 833․150 դրամ, որից 3 մլն 661․500 դրամը Երևանի Ջերմաէլեկտրակենտրոնից ստացած աշխատավարձն է, 171․650 դրամը՝ Ներքին գործերի նախարարությունից ստացած կենսաթոշակը։
Մարզպետի կինը՝ Լուսինե Աբովյանը, աշխատում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ որպես գնումների համակարգման և կազմատնտեսական վարչության ավագ մասնագետ։
Վերջինս շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներին եղել է 312․777 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 520 հազար դրամ։ Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 273․057 դրամ, որը ՏԿԵ նախարարությունից ստացած աշխատավարձն է։
Տեսանյութ: