Հարրի Փոթերի հեղինակը մնում է հակասական դեմք, բայց անփոխարինելի գրող․ TOI
copy image url

Հարրի Փոթերի հեղինակը մնում է հակասական դեմք, բայց անփոխարինելի գրող․ TOI

Ավելին 1 օր առաջ - 10:16 18-04-2025
Հարրի Փոթերի հեղինակ Ջ.Ք. Ռոուլինգը վերջին տարիներին ակտիվորեն հանդես է գալիս կանանց իրավունքների պաշտպանության օգտին՝ շեշտադրելով կենսաբանական սեռի նշանակությունը և բացահայտ քննադատելով տրանսգենդեր գաղափարախոսությունը։ Այս մասին գրում է Times of India-ն։

Նրա այս դիրքորոշումը սուր արձագանք է առաջացրել սոցիալական հարթակներում՝ հատկապես «Հարրի Փոթերի» երկրպագուների շրջանում։ Շատերը հրապարակավ մերժել են Ռոուլինգին որպես հեղինակի, սակայն շարունակում են կարդալ և սիրել Հարրի Փոթերը՝ վերադառնալով նրա ստեղծած կախարդական աշխարհ։