Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզ, այցի ընթացքում նա հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումն ու համագործակցությունը:
Քննարկվել են մի շարք թեմաներ, այդ թվում՝ Սյունիքում տեղական ինքնակառավարման դերը, ընդգրկուն զարգացման կարևորությունը և տարածաշրջանում անվտանգային իրավիճակը:
«Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։
Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,-ասել է դեսպանը: