Տենց չի լինի, փողի վատնում ա, եթե փողը տալիս ենք, պիտի արդյունքի հետևից գնանք. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 օր առաջ - 18:58 17-04-2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը կառավարության նիստում նեկայացրեց «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» հարցը՝ ընդգծելով, որ այդ հիմնադրամի միջոցով կկարողանան դրամաշնորհներ տրամադրել և խրախուսել հանրօգուտ կոնտենտի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի տարածքում, քանի որ եթերի առնվազն 20 տոկոսը պետք է լինի հանրօգուտ կոնտենտով, ինչը ներկայում այդքան էլ գրավիչ չէ վաճառքի տեսանկյունից․ «Նոր գործիքակազմով առաջարկում ենք աջակցել ընկերություններին, բարձրացնել այդ 20 տոկոսի շեմը և բարձրացնել եթերի որակը»,- ասաց Հայրապետյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հարցրեց՝ որևէ ձևով հետաքրքրվելո՞ւ են, հիմնադրամի համար նշանակություն ունենալո՞ւ է՝ այդ կոնտենտը նայող կա՞, թե՞ չկա․ «Ես չեմ հասկանում՝ էս մտածողությունը որտեղի՞ց է․․․ Մարդ չգա նայի, բայց ասել՝ հանրօգուտ է, բարձր մշակութային արժեք ունի․․․ Համաձայն չեմ այդ տրամաբանության հետ։ Տենց չի լինի, դա փողի վատնում ա․․․ Բա փողը տալիս ենք, արդյունքի հետևից պետք է գնանք»։