Եկեք գնանք Սոթք, եթե ապացուցեմ, որ գիշերը կրակոցներ են եղել՝ դուք հրաժարական եք տալիս․ Մեսրոպ Առաքելյանը՝ իշխանավորներին
copy image url

Եկեք գնանք Սոթք, եթե ապացուցեմ, որ գիշերը կրակոցներ են եղել՝ դուք հրաժարական եք տալիս․ Մեսրոպ Առաքելյանը՝ իշխանավորներին

Ներքին Միտք 4 շաբաթ առաջ - 13:45 21-03-2025
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախ, ես սուտ չեմ խոսում երբեք, դա իմ կյանքի և քաղաքական սկզբունքն է, ինչը ձեզ համար անհասկանալի վարքագիծ է։

Իշխանության ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս և դուրս եք գալիս քաղաքականությունից»։

Հիշեցնենք, որ Մեսրոպ Առաքելյանն առավոտյան գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Սոթքի հատվածում կրակոցներ են եղել․ «Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։

Ֆուտբոլից հետո խորը քնած ՊՆ նախարարը և խաղաղության համաձայնագրին փաթաթված Նիկոլ Փաշինյանը բան չունե՞ն ասելու»։

Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հորդորելով սոցցանցերում ապատեղեկատվություն չտարածել։