Երևան-Սևան ավտոճանապարհին Datsun-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի, ով տեղում մահացել է․ shamshyan.com
copy image url

Երևան-Սևան ավտոճանապարհին Datsun-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի, ով տեղում մահացել է․ shamshyan.com

Ներքին 2 օր առաջ - 22:12 17-04-2025
Այսօր՝ ապրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61 կմ հատվածում՝ վերգետնյա ացնման հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վահան Թ․-ն իր վարած «Datsun» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության, այնուհետև ոստիկանություն․ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում