Երևանում Kia-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com
copy image url

Երևանում Kia-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 20:32 21-12-2023
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:45-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Գոռ Մ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։