ԱՄՆ-ն փորձում է կանխել բախումը Թուրքիայի ու Իսրայելի միջև
copy image url

ԱՄՆ-ն փորձում է կանխել բախումը Թուրքիայի ու Իսրայելի միջև

Արտաքին 2 օր առաջ - 20:39 17-04-2025
ԱՄՆ-ն փորձում է կանխել Թուրքիա-Իսրայել առճակատումը Սիրիայում: Նման պնդում է առաջ քաշել ամերիկացի անանուն պաշտոնյա «‎Middle East Eye »‎-ի հետ զրույցում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ բանակցությունները ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն հնարավոր հակամարտությունը կանխելու և տարածաշրջանում ռազմական գործողությունները համակարգելու տեսանկյունից։ Բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Նաև տեղեկություն կա, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի ու Թուրքիայի արտգործնախարարի վերջին զրույցի ընթացքում ամերիկյան կողմն առաջարկել է Անկարային ստեղծել լարվածությունը թուլացնող համապատասխան մեխանիզմ, սակայն թուրքական կողմը մերժել է՝ նշելով, որ դրանք վաղուց կան:

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական լարվածությունը սրվեց Սիրիայի Համան և Տիասի (T4) ռազմակայանների ուղղությամբ Իսրայելի հասցրած ավիահարվածներից հետո։ Նշված «T4» ռազմաբազայում Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում տեղակայել իր ստորաբաժանումները, այդ թվում՝ հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ինչպես նաև «Hisar» տիպի հակաօդային համակարգեր։