Տեսախցիկն արձանագրել է BMW-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. պարզվել է մահացածի ինքնությունը, ով վաղը նշելու էր իր ծննդյան օրը. shamshyan.com
copy image url

Տեսախցիկն արձանագրել է BMW-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. պարզվել է մահացածի ինքնությունը, ով վաղը նշելու էր իր ծննդյան օրը. shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 21:23 21-11-2024
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար գյուղում Արտաշար երկաթգծի նստահարթակի մոտ շոգեքարշի և «BMW»-ի բախման հետևանքով մահացած՝ «BMW»-ի վարորդի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ «BMW»-ն վարել է Արմավիրի մարզի բնակիչ 55-ամյա Անդրանիկ Ա.-ն, ով տեղում մահացել էր։ Նա վաղը նշելու էր իր ծննդյան օրը։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է՝ ինչպես է տեղի ունեցել «BMW»-ի և շոգեքարշ գնացքի բախումը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից։

Տեսանյութն՝ այստեղ

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում