Կրասարցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որ կոծկեն իրենց անգործությունը. շիրակցի ֆերմեր

Ներքին Տեսանյութ 2 օր առաջ - 18:38 17-04-2025
Արդեն մի քանի ամիս է՝ Շիրակի մարզի Կրասար գյուղում անհասկանալի իրավիճակ է ստեղծել։ Գյուղացիների խոսքով, համաճարակ է, իսկ պատկան մարմինները դեռևս չեն տվել ողջամիտ պատասխան, թե ինչ է կատարվում Կրասարում։

Կրասարում 200-ից ավելի անասուն ենթակա է սպանդի (հարկադիր մորթի): Գյուղացիները հայտնվել են պատմության մեջ, իրենց ասելով, անասուններին պատվաստանյութ են ներարկել, որից հետո կովերը սկսել են վիժել։

Անցած տարվա նոյեմբերին արյուն են վերցրել կենդանիներից ու ասել, թե բրուցելոզ է սկսվել, իսկ փետրվարի վերջ եկել ու հայտարարել են, թե գյուղի բոլոր անասուններն են բրուցելոզով վարակված։

Ֆերմեր Տիգրան Ավագյանը Oragir.News-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել։ Ֆերմերի խոսքով`կրասարցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որ կոծկեն իրենց անգործությունը։

Մանրամասները` տեսանյութում։