ԲԴԽ-ի այս կազմի ջանքերով դատավորների շրջանում ձևավորվել է վախի մթնոլորտ. Զարուհի Նախշքարյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:43 09-03-2023
Դատավորների միությունն անմասն չի մնացել 2022-ի ընթացքում տեղի ունեցած տարբեր կարգապահական վարույթներից և իրադարձություններից՝ անդրադառնալով մի շարք դեպքերի, հայտարարությամբ դիմել է նաև Դատավորների միության նախագահը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց լիազորությունները կասեցված դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին, թե ինքը եղել է այն դատավորը, ով մշտապես խոսել է, բարձրաձայնել է և միշտ ներկա է եղել վարույթներին, սպասելի՞ էր նման լռությունը դատավորների ու դատավորների միության կողմից։

«Ներկայումս մենք գիտենք, որ ԲԴԽ-ի այս կազմի ջանքերով դատավորների շրջանում ձևավորվել է վախի մթնոլորտ և դա պայմանավորված է հենց այն կարգապահական վարույթներով և ԲԴԽ որոշումներով, որոնք մեծ ռեզոնանս են ստացել՝ սկսած տիկին Փիլոսյանի վարույթից և վերջացրած իմ վարույթով։ Այն պատճառաբանությունները, որոնք ներդրվել են ԲԴԽ որոշման հիմքում, կարող են վերաբերվել ցանկացած դատավորի։ Եվ նպատակը ոչ թե Նախշքարյանի կամ Փիլոսյանի չաշխատելն էր, այլ հենց այն վախի մթնոլորտը, որը մենք կարող ենք առերեսվել այս պահին»։

Մանրամասները՝ տեսանյութում․