Վիեննայի կիրառական արվեստի համալսարանն ընդունել է «Ֆլին» անունով արհեստական ինտելեկտին թվային արվեստի ֆակուլտետ՝ ազդարարելով նոր դարաշրջանի սկիզբը արվեստի և տեխնոլոգիայի համադրման մեջ։ Այս մասին գրում է Euro News-ը։
Ֆլինն անցել է ընդունելության նույն գործընթացը, ինչ իրական դիմորդները․ ներկայացրել է ինքնակենսագրական, մասնակցել հարցազրույցի և հաջողությամբ հանձնել ընդունելության թեստը։
Այս պահից սկսած՝ ԱԲ ուսանողը կարող է մասնակցել դասընթացներին, հանձնել քննություններ և ստանալ գնահատականներ՝ այլ ուսանողների հետ հավասար։
Համալսարանը շեշտել է, որ օրենքով որևէ արգելք չկա, որը կխոչընդոտի ԱԲ–ին ուսանող դառնալուն՝ նշելով, որ այս քայլը նաև հնարավորություն է վերանայելու արվեստի, ստեղծագործականության և տեխնոլոգիայի սահմանները։