Գարնան տեղացած ձյունը Լոռիի գյուղերին զգալի վնաս է հասցրել:
Վերջին օրերի փոփոխական եղանակը գարնանային ցրտահարությունների պատճառ կդառնա, ասում են Լոռիի սարահարթի գյուղերի բնակիչները։
Առայժմ եղանակն ամպամած է, հասցված վնասի մասին կարելի է խոսել միայն արեւի երեւալուց հետո, կարծում են գյուղացիները:
Իսկ օդերևութաբանները Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանի նվազում են կանխատեսել։ Լոռին ցիկլոնի կիզակետում է, առատ ձյունն ու ջերմաստիճանի նվազումը վտանգավոր են հատկապես պտղատու ծառերի համար: Ասում են՝ վաղահաս ծառերը՝ կեռասենին, բալենին, ծիրանենրին, սալորենին, ցրտահարվել են:
Նման եղանակի բացատրությունն է այսպես կոչված «պառվի ուլերը»: Գյուղացիները հույս ունեն, որ եղանակը բարեհաճ կգտնվի, եւ կփրկվեն գոնե ուշահաս ծառերի պտուղները:
Մանրամասները՝ տեսանյութում: