Միացյալ Նահանգներն սկսել է զորքեր և ռազմական տեխնիկա տեղափոխել Եվրոպա՝ դաշնակիցների և գործընկերների հետ DEFENDER 25 լայնածավալ զորավարժություններին մասնակցելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարությունը:
Ընդհանուր առմամբ, Եվրոպա կժամանի ԱՄՆ-ի 5400 զինծառայող։ Մայիսի 11-ից մինչև հունիսի 24-ը կայանալիք զորավարժություններին բացի Միացյալ Նահանգներից կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 18 երկիր:
«DEFENDER 25-ն ԱՄՆ բանակի լայնածավալ զորավարժություններ են, որոնք կստուգեն, թե ամերիկյան զորքերը որքան արագ և արդյունավետ կերպով կարող են ծավալվել Եվրոպայում և պաշտպանել Արևելյան թևը ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների հետ…. ցուցադրելու ամերիկյան զինված ուժերի կարողությունը՝ մեծ տարածությունների վրա ուղարկելու ուժեր, իրականացնելու գործողություններ և աջակցելու դաշնակիցներին Արկտիկայից մինչև Միջերկրական և Սև ծովերի տարածաշրջաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։