ՀՀ անկախության դեմ յուրաքանչյուր քայլ և միտք պետք է քրեականացվի. Նարինե Մկրտչյան
copy image url

ՀՀ անկախության դեմ յուրաքանչյուր քայլ և միտք պետք է քրեականացվի. Նարինե Մկրտչյան

Ներքին Միտք 3 օր առաջ - 19:22 16-04-2025
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նույն օրը՝ ապրլի 16-ին, Հայաստանում ՀՀ անկախության դեմ երկու պաշտոնական հայտարարություն է արվել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին»։

Հաջորդ հայտարարությունն արել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ընդգծելով՝ «Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով»:

Անշուշտ, կարելի է երկար վերլուծել, թե ինչու և ինչպես մեր հանրությունն ու պետությունն այնքան ընկան, որ անկախության դեմ քարոզը պետական մակարդակի հասավ։

Սակայն այս պահին կարևորը հետևյալն է՝
ՀՀ անկախության դեմ և Անկախության հռչակագրի նսեմացման յուրաքանչյուր միտք, քարոզչություն, քայլ պետք է քրեականացվի, ընդհուպ՝ պետական դավաճանության հոդվածով։

Այդ դեպքում այս երկուսը հիմա բանտում կլինեին»։