Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել
copy image url

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

Արտաքին Ներքին 3 օր առաջ - 18:43 16-04-2025
Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի շրջանի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ապրիլի 24-ը շրջանի տարածքում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու միջնորդությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է PasadenaNow-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հոգաբարձուներ Քեթրին Բարգերի և Հիլդա Սոլիսի կողմից ներկայացված միջնորդությունը դատապարտում է թուրքական կառավարությանը՝ Ցեղասպանությունը ժխտելու համար:

Միջնորդությունը նաև անդրադառնում է վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումերին, որի հետևանքով տեղի հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր հայրենիքը։

Միջնորդության հեղինակները կոչ են արել ԱՄՆ-ի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ մարդու իրավունքների շարունակական խախտումների համար և պահանջել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից գերության մեջ գտնվող հայ պատանդներին։

2021 թվականի ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։