Լոս Անջելեսի օդանավակայանում տղամարդը թռիչքի պահին ցատկել է ինքնաթիռից
copy image url

Լոս Անջելեսի օդանավակայանում տղամարդը թռիչքի պահին ցատկել է ինքնաթիռից

Արտաքին 3 տարի առաջ - 16:23 26-06-2021

Լոս Անջելեսի օդանավակայանում տղամարդը ցատկել է ինքնաթիռից, որը թռիչքից առաջ ընթանում էր թռիչքուղով:

Հաղորդվում է, որ Սոլթ Լեյք-Սիթի չվերթի ուղևորը նախ փորձել է ներթափանցել օդաչուների խցիկ, իսկ երբ դա նրան չի հաջողվել, ակտիվացրել է վթարային ելքի դռան բացումը և դուրս եկել թռիչքուղի:

Արդյունքում տղամարդը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, իսկ չվերթը հետաձգվել է մի քանի ժամով:

Ներկայում միջադեպի հետաքննությանը միացել է ՀԴԲ-ն:

Ձեզ գուցե հետաքրքրի