Հայաստանի համար թատրոնները բեռ են․ Պատանի հանդիսատեսի ռեժիսորը՝ աշխատավարձերի չվճարման մասին

Ներքին Տեսանյութ Ուղիղ խոսք 3 օր առաջ - 17:05 16-04-2025
Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները երեկ, ապրիլի 15-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ։ Պաճառն այն էր, որ նրանք 3 ամիս աշխատավարձ չեն ստացել:

Արդեն քաղաքապետարանում նրանց տեղեկացրել են, որ խնդիրը թատրոնի ղեկավարության հետ է, բայց իրենց աշխատավարձերը 5 օրվա մեջ կվճարվեն:

Oragir.News-ը թեմայի հետ կապված այսօր զրուցեց Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր Դավիթ Հարությունյանի հետ, ում խոսքով՝ խնդիրները կապված են եղել փաստաթղթերի հետ։

«Մեզ բոլորիս դիտարկում են որպես նախկին։ Մենք բոլորս նախկին ենք, իրենք էլ են նախկին»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ռեժիսորի համոզմամբ՝ Հայաստանի համար թատրոնները բեռ են։

«Ամեն տեսակի ստորություն նրանցից սպասում եմ։ Սա հետապնդում է»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։