Ձեր ցավը տանեմ, ախր դուք կոալիցիայի մեջ եք եղել երիտթուրքերի ու կոմունիստների հետ. Ռուբեն Ռուբինյան

Ներքին Տեսանյութ 3 օր առաջ - 15:18 16-04-2025
Դաշնակցությունը Հայաստանում ներկայիս գործող միակ ուժն է, որ կոալիցիոն գործընկերություն է ունեցել երիտթուրքերի հետ, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Բայց այսքանով չի ավարտվում Դաշնակցության էպոպեան: Ես զարմանում եմ, թե ոնց են մեր դաշնակցական գործընկերները գալիս ու էս ամբիոնից խոսում պետական շահից: Հայաստանը, երբ անկախանում էր, Դաշնակցությունը դեմ էր դրան: Դաշնակցության բյուրոյի անդամն էդ ժամանակ հայտարարել է, որ անկախությունն այդ պահին պետք չէ»,-նշեց նա: