2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ. քաջարանցի կինը՝ Փաշինյանին
copy image url

2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ. քաջարանցի կինը՝ Փաշինյանին

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:12 16-06-2024
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Մինչև շրջայցը նա շփվել է բնակիչների հետ։ Այդ ժամանակ քաջարանցի մի կին մոտեցել է Փաշինյանին ու ասել․

«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ»։

Փաշինյանն էլ տեսանյութը հրապարակել է սոցցանցի իր էջերում և կից գրել․

«Քաջարանում սուբվենցիոն ծրագրի շրջանակում 240 մլն դրամ ընդհանուր արժեքով վերակառուցվում են պուրակներ, մարզահրապարակ և խաղահրապարակ:

Կառավարության մասնաբաժինը 50 տոկոս է՝ 120մլն դրամ։

Քաջարանի Տերյան փողոցի մարզահրապարակի արժեքը 45.3 մլն դրամ է»:

Տեսանյութն՝ այստեղ։