Մսով ճաշի մասնագետ, հարցս ձեզ եմ ուղղում. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

Ներքին Տեսանյութ 3 օր առաջ - 14:35 16-04-2025
«Բազմիցս ներկայացրել ենք, թե ինչ է սպասվում ՀՀ այն քաղաքացիներին, որոնցից ոմանք գուցե ոգևորված են 100 հազարական դրամների հետ վերադարձով՝ հայտարարագիր լրացնելու դեպքում: Մեր քաղաքացիներին սպառնում է, որ շուտով նրանց տրանսֆերնտերը հարկվելու են, հարկվելու է նաև գյուղատնտեսությունը: Կովը վաճառելու եք, պետությունը գալու է, կանգնի ձեր գլխին, ասի՝ դե հարկ տուր»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրերին։

Պարզաբանելով, որ համապատասխան մարմիններից այդպես էլ չի կարողացել ստանալ իր հարցրու պատասխանը, Խանոյանն իր խոսքն ուղղեց դահլիճում նստած վարչապետ Նիկոլ Փաշինյանին։