Լարված իրավիճակ ԱԺ-ի մոտ․ Ագնեսա Խամոյանը կորցրել է գիտակցությունը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:49 04-05-2022
ԱԺ-ի մոտ հրմշտոց է սկսվել, որի ընթացքում ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը կորցրել է գիտակցությունը։

Խորհրդարանի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել ցուցարարների և ոստիկանների միջև։

Ոստիկանական ուժերի առաջին շարքեր են բերվել կարմիր և սևբերետավորները։

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Երևանում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը։

Այս հայտարարությունից հետո շենքը շրջապատվեց մեծաթիվ ոստիկանական ուժերով։ Նրանք վահաններով, սաղավարտներով պատ են կազմել՝ Փաշինյանին պաշտպանելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում