Չինաստանը ռոբոտներ է կիրառում վնասատուների դեմ պայքարում. New Atlas
copy image url

Չինաստանը ռոբոտներ է կիրառում վնասատուների դեմ պայքարում. New Atlas

Ավելին 3 օր առաջ - 12:50 16-04-2025
Չինաստանում գյուղատնտեսական ոլորտում ներդրվել է նոր սերնդի ավտոմատացված ռոբոտ՝ G1 անունով, որը կիրառվում է վնասատուների դեմ պայքարի նպատակով։

Ռոբոտը նախատեսված է աշխատելու հիմնականում ջերմոցներում և փակ տարածքներում։Այս մասին հաղորդում է New Atlas-ը։

G1 ռոբոտը, որի մեկնարկային գինը մոտ 16.000 դոլար է, հագեցած է սենսորներով, որոնք օգնում են հայտնաբերել միջատներին։

Այն շրջում է տարածքում և հատուկ հեղուկացրիչ համակարգով տարածում է թունավոր նյութեր կամ վնասատուների դեմ մշակված քիմիկատներ։

Դրա արդյունքում միջատներն անմիջապես ոչնչացվում են՝ առանց հավելյալ միջամտության։

Բացի միջատների ոչնչացումից՝ ռոբոտը միաժամանակ կարող է իրականացնել տարածքի ախտահանում, ինչը նվազեցնում է հիվանդությունների տարածման վտանգը։