Եթե Փաշինյանն է ասել, որ բարձր գույքահարկը թալանը վերադարձնելու ձև է, ուրեմն համաձայն չեմ․ հարցում

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրադարանում անդրադարձավ կառավարության հարկային քաղաքականությանը։ Նիկոլ Փաշինյանը հատուկ խոսեց գույքահարկի թանկացումից։ Մանրամասնեց՝ 100 միլիոն դրամ եւ ավել արժեք ունեցող գույքերի վրա է ծանրացած այդ հարկատեսակը, իսկ այդպիսիք, ընդհանուր գույքային ֆոնդում 0,62 տոկոս են կազմում։

Իր փոխանցմամբ՝ այդ 0, 62 տոկոս գույքին տիրապետողները վճարում են անշարժ գույքի հարկի 47, 7 տոկոսը։ ՀՀ կառավարության այս բարեփոխումն էլ, Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ, մի էական մասով տեղավորվում է թալանը վերադարձնելու տրամաբանության մեջ, որովհետեւ «հարկերի մի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները, այդ թվում՝ ապօրինի կերպով հարստացածները»։

Փաստացի՝ ըստ Փաշինյանի՝ բարձր գույքահարկը թալանը վերադարձնելու ձև է։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք համաձայն են վարչապետի այս պնդման հետ, թե՞ ոչ։

«Եթե Նիկոլ Փաշինյանն է ասել, ո՞նց կարող է դա ճիշտ լինել»,- պատասխանեց հարցվածներից մեկը։ Մեկ այլ անցորդի խոսքով էլ՝ ձուկը գլխից է հոտում, ամեն մարդ պետք է սկսի հենց իրենից։

«Այո, համաձայն եմ»,- նշեց քաղաքացիներից մեկը։

«Ես կողմ եմ, որ հարկերը լրիվ հանեն, որ ժողովրդի գրպանը չմտնեն»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի