Լոնդոնում անցկացվել է հանրային ակցիա՝ ուղղված Իլոն Մասկի և միլիարդատերերի դեմ։
«Everyone Hates Elon» խմբի նախաձեռնությամբ մասնակիցները պաշտպանիչ սաղավարտներով ու մուրճերով ջարդել են 2014թ․ թողարկված Tesla Model S մեքենան՝ բողոքելով հարստության անհավասար բաշխման դեմ։Այս մասին գրում է The Guardian-ը։
Մեքենան տրամադրվել է անհայտ անձի կողմից, իսկ ակցիան տեղի է ունեցել Հարավային Լոնդոնի Hardess Studios-ում։
Մասնակիցները հերթով հարվածել են մեքենային մուրճերով և բեյսբոլի ձողերով։
Ակնկալվում է, որ ցուցադրական կերպով ոչնչացված մեքենան առաջիկայում կհանվի աճուրդի մոտ 17,500 դոլարով, իսկ հասույթը կտրամադրվի կարիքավորներին։
Կազմակերպիչների խոսքով՝ նա, ով կգնի մեքենան, «կդառնա ամենահարգված անձը»։