Անօդաչուների հարվածներից Կուրսկում հրդեհներ են բռնկվել, կան զոհեր. DW
copy image url

Անօդաչուների հարվածներից Կուրսկում հրդեհներ են բռնկվել, կան զոհեր. DW

Մամուլ Արտաքին 4 օր առաջ - 11:54 15-04-2025
Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Կուրսկ քաղաքին։ Կուրսկի մարզի իշխանությունները հայտնել են, որ տեղի է ունեցել զանգվածային հարձակում, որի հետևանքով հրդեհներ են բռնկվել երեք բազմահարկ շենքերում։ Մահացել է 85-ամյա մի կին, վնասվածքներ է ստացել 9 մարդ։ Այս մասին հաղորդում է Deutche Welle-ն:

Հարված է եղել նաև շտապօգնության ավտոկայանին, որտեղ վնասվել է 11 մեքենա, ըստ նահանգի պաշտոնական Telegram ալիքի։

Նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը նաև տեղեկացրել է, որ Բելովսկի շրջանում ևս անօդաչուների հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ։

Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը հայտնել են, որ Կուրսկի մարզում կարողացել են խոցել ռուսական «Ստրելա-10» համակարգը։